Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է          Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը       ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ    

29 մայիս 2026 19:02

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանըՌուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։

«ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները չեն ուշանա»,-ասել է Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռումինիայում ԱԹՍ-ի շուրջ բարձրացված աղմուկն Արևմուտքի երկրներին պետք է Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար։

«Ռումինիայում անօդաչուի շուրջ բարձրացված աղմուկը պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Զելենսկու կողմից Ստարոբելսկում երեխաների սպանությունից, որն իրականացվել է ԵՄ փողերով և ԵՄ աջակցությամբ, և, ինչպես հիմա ակնհայտ դարձավ, Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար»,-ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր