Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին          Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար       Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով    

26 ապր 2018 19:30

Գլխուղեղը 36 ժամ հաջողությամբ պահպանում է իր ակտիվությունը առանց մարմնի

Գլխուղեղը 36 ժամ հաջողությամբ պահպանում է իր ակտիվությունը առանց մարմնիՅելի համալսարանի նյարդակենսաբանները մարմնից առանձին ուղեղի ակտիվությունը մեկ օրից ավելի պահպանելու միջոց են գտել: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը:
Խոզի ուղեղը հաջողվել է առանց մարմնի պահել կենսապահովման փակ համակարգի օգնությամբ, որոնք իրենց մեջ ներառում են ֆիզիոլոգիական լուծույթներ և էլեկտրական ազդակներ:
Ֆիզիոլոգիական լուծույթների հետ ուղեղին տրվում է հատուկ միջոց, որը կայունացնում է քիմիական կազմը և նորմալացնում նրա ակտիվությունը:
Գիտնականները պարզել են, որ նույնիսկ օրգանիզմի մահից հետո միլիարդավոր ուղեղային բջիջներ գտնվում են նորմալ վիճակում և պատրաստ են կատարել իրենց աշխատանքը:
Գիտնականների կարծիքով՝ դա թույլ է տալիս մեծ առաջընթաց ունենալ փոխպատվաստման ոլորտում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր