Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

07 մայիս 2022 19:00

Աշխարհում առաջինը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկված նախկին բանտարկյալը կարող էր մահանալ օրգանների վարակի պատճառով

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից նախկին 57-ամյա բանտարկյալ Դեյվիդ Բենեթը, ով աշխարհում առաջին անգամ ենթարկվել էր խոզի սրտի փոխպատվաստմանը, կարող էր մահանալ օրգանի՝ վիրուսով վարակման պատճառով, կարծում են մասնագետները։

Բենեթը մահացել էր մարտի 8-ին՝ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանու սրտի փոխպատվաստումից երկու ամիս անց:

Մերիլենդի բժշկական կենտրոնի բժիշկները, որտեղ կատարվել էր վիրահատությունը, ասել են, որ «մահվան պահին որեւէ ակնհայտ պատճառ չի հայտնաբերվել», գրում է Daily Mail-ը։

Վիրահատությունն իրականացրած գլխավոր վիրաբույժ բժիշկ Բարթլի Գրիֆիթն ակնարկել է, որ սիրտը կարող է վարակվել խոզի ցիտոմեգալովիրուսով։

Դոկտոր Գրիֆիթն ապրիլի 20-ին կայացած վեբինարին ասել է, որ իր թիմը «սկսում է պարզել, թե ինչու է նա մահացել», նշում է MIT Technology Review-ն:

Համապատասխան հարցերն ուղարկվել են բիոտեխնոլոգիական Revivicor ընկերությանը, որն էլ  բուծում է այդ խոզերին: Սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից MIT Technology Review-ի համար եւ հրապարակային հայտարարություն չի արել այդ պնդումների վերաբերյալ:

Ենթադրվում է, որ մարդկանց փոխպատվաստման համար բուծված հատուկ խոզերը զերծ են վիրուսներից, եւ մինչ օրգանի օգտագործման հաստատումը, այն մի շարք մոդիֆիկացիաների է ենթարկվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր