Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

27 ապր 2018 11:17

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապրիլի 26-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանը, մասնացորապես, գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին նրա փաստաթղթերը լիարժեք չեն և ցանկանում էր տեսնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս գալու մասին վկայող փաստաթղթերը:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր