Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին          Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է       Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը    

28 մայիս 2026 10:41

Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է

Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն էԲանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիմման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների: 

Այս մասին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվա առիթով տոնական զորահանդեսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ ՀՀ-ն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք: 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել՝ այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ ՀՀ-ն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս:

Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիմման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար»,- նշել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր