Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

11 մայիս 2018 15:00

Գիտնականները պատմել են այլ մոլորակների վրա կյանքի նշանների մասին

Գիտնականները պատմել են այլ մոլորակների վրա կյանքի նշանների մասինԵղանակների հերթափոխը այլ մոլորակների վրա կարող է կյանքի առաջացման համար երկրային պայմաններ ստեղծել: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ եղանակների հերթափոխը, որին պատրաստվում են հետևել ռադիոհեռադիտակների միջոցով, կարող է հեռավոր մոլորակների մակերևույթին երկրայինին նման կյանքի առաջացման պայմաններ ստեղծել:
Տիեզերաբանները ենթադրում են, որ ապագայում նոր սերնդի ռադիոհեռադիտակները օգնելու են ոչ միայն ավելի մանրամասն ուսումնասիրել ապագա բնակելի աշխարհների քիմիական բաղադրությունը, այլ նաև կանխատեսել սեզոնային առանձնահատկությունները՝ կախված ջերմաստիճանի փոփոխությունից և ջրի մեծ պաշարների առկայություն/բացակայությունից: Մոլորակները բնակեցնելու և այնտեղ կյանքի գոյության որպես հատուկ ցուցանիշ է ծառայելու օզոնը, որը ձևավորվում է կենդանի օրգանիզմների արտադրած մոլեկուլային թթվածնի հետ քիմիական ռեակցիաների ընթացքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր