Չեմ լինելու կառավարությունում. Դավիթ Սանասարյանը փոխնախարար չի դառնա. Տեսանյութ
![](https://news.am/img/news/45/18/10/default.jpg)
«Եթե ուզենայի լինել փոխնախարար, միգուցե նախարար դառնայի։ Ոչ թե ասում եմ, որ պատվաբեր գործ չէ, այլ ի սկզբանե հայտարարել եմ, որ չեմ լինելու կառավարությունում»,- ասել է նա։
Սանասարյանը նաեւ նշել է, թե պետք է մի քիչ համբերատար լինել կառավարությանը պահանջներ ներկայացնելու հարցում։ «Դա չի նշանակում, պետք է աչք փակենք բոլոր խնդիրների վրա։
Նախարարությունները դեռ փոխնախարարներին չեն նշանակել, կառուցվածքային խնդիրները չեն լուծել, չեն կարող սուպերմենի շորը հագնել ու կախարդական փայտիով բոլոր հարցերին լուծում տալ»,- ասել է Սանասարյանը՝ կոչ անելով որոշ մարդկանց պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր չանել։