Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը          Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը       Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, կա 3 զnh    

23 մայիս 2018 14:49

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում է Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում է Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱմուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներն այսօր հանքի շահագործման դեմ իրենց ակցիան սկսեցին Մաշտոցի պուրակից։ Ապա նրանք քայլերթով գնացին դեպի նախագահի նստավայր։
Ցուցարարներին դիմավորած նախագահականի աշխատակիցներն առաջարկեցին իրենց պատրաստած բողոք–նամակը գցել արկղի մեջ և խոստացան, որ այն, անպայման, կհասնի Արմեն Սարգսյանին։
Երաժշտության առաջին հնչյունների հետ ՀՀ նախագահը միացավ շուրջպար կազմածներին և պարը շարունակվեց նախագահի մասնակցությամբ։
Ի դեպ, Արմեն Սարգսյանը խոստացավ ուսումնասիրել նամակն ու պատասխանել ցուցարարներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները խոստացան սպասել 2 օր։ Պատասխանը չբավարարելու դեպքում, նրանք կվերսկսեն իրենց ակցիանները։

Տեսանյութը՝ factor.am-ի


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր