Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

24 մայիս 2018 14:30

Պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձերի բարձրացում,դեղերի գների իջեցում. Առողջապահության նախարար

Պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձերի բարձրացում,դեղերի գների իջեցում. Առողջապահության նախարարԱյսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում:
«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», — ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Թորոսյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:
Անդրադառնալով ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նշեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:
«Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլորն արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ամսվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», — ասաց Թորոսյանը:
«Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը՝ սկսած տուգանքների չափերից, վերջացրած ծխելու արգելքի վայրերը վերանայելուց», — հավելեց նա:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր