Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են          Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ       Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը    

24 մայիս 2018 19:30

Նիկոլ Փաշինյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին. Վերջինս դադարեցրեց հացադուլը. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։
Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։
Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը:
Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել եւ նման հորդոր էին հնչեցրել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր