Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 16-ին          Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»       Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ    

25 մայիս 2018 15:30

Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը՝ Ղարաբաղի մասին.Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը

Անկարայում կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով  նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը,  հանրությանը ծանոթացրել է, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կիրականացվի, եթե գալիք ընտրություններում իրենց կուսակցությունը մնա իշխանության ղեկին։
Հայտարարության մեջ Էրդողանը նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։
«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը։ Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ ավելի ենք զարգացնելու հարաբերությունները»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ  ընտրություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր