ՀՀԿ-ն այլևս առաջին պլանում չէ. երկու կարևոր դրվագ Սարդարապատում
Երեկ Սարդարապատում երկու կարեւոր դրվագ է արձանագրվել։ Նախ ՀՀԿ-ականները, ովքեր տարիներ շարունակ սովոր են եղել տոնական միջոցառումներին ներկա գտնվել առաջին պլանում՝ տան տիրոջ կարգավիճակում, այսօր մատնվել են անտարբերության։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որին ՀՀԿ-ականները դեռեւս չեն ընտելացել։ Նրանք սովոր են լինել թելադրողն ու դրության տերը, երեկ սակայն մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ նոր Հայաստանում նրանք տեղ չունեն։ ՀՀԿ-ի՝ կարեւորագույն այս միջոցառմանը ներկա չգտվելը առնվազն փաստում է, որ այդ կուսակցությունը դե ֆակտո այլեւս գոյություն չունի։Հայաստանում նոր իրավիճակ է, որին ՀՀԿ-ին ծառայածները կամ պետք է հարմարվեն, կամ ...
