Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

30 մայիս 2018 10:15

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի «հագով» գրված օրենքները Գագիկ Հարությունյանին երջանիկ ծերություն են ապահովել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի «հագով» գրված օրենքները Գագիկ Հարությունյանին  երջանիկ ծերություն են ապահովել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին: Օրինակ Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները գրվեցին Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի դառնալով վարչապետ, նա շարունակեր իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը: «Ժողովուրդ» օրաթրեթը պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին,ո րը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է: Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»: Նաեւ ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը: Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, եւ ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր