Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

05 հուն 2018 18:40

Սերժ Սարգսյանը երկու օր էլ մնար այստեղ՝ հեռանալու տեղ չէր ունենալու. տեսանյութ

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Արցախի ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանին, և այդ տեսակետից նրա հայտարարությունը արդարացված է: «Շատ լուրջ շարժում է Արցախում, ես տեսնում եմ՝ իշխանություններն արդեն խառնվել են, լսել եմ խորհրդարանի ելույթները, պետնախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։ Ու հասկացա, որ մարդիկ նոր են գիտակցում,թե ինչ է կատարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Սարգսյանը շարունակում է. «Երեք շաբաթ առաջ եղել եմ Արցախում, հանդիպել եմ Բակո Սահակյանին ու ասել՝ կյանքից կտրված վիճակում եք, չեք ուզում հասկանալ, թե ինչ է կատարվել Հայաստանում ու ինչ է կատարվելու Արցախում։ Առաջարկել եմ, որ քայլեր անի»։
Քաղաքագետը նշում է. «Պետք է վերացվի այնտեղ հաստատված մարդակեր կաստան։ Չգիտեմ՝ մարդիկ հույսն ինչի վրա են դրել։ Իսկ երիտասարդները ստիպեցին, որ սթափվեն։ Ցանկացած քրեական ռեժիմ իր ձեռքին կա՛մ անվտանգության դրոշն է պահում, կա՛մ հայրենասիրությունը. նույնն էլ Արցախում էր։ Մարդիկ բացահայտ հանցագործություններ անելով այդ դրոշն էին պահում իրենց ձեռքում՝ սուս մնացեք, թե չէ թուրքերը ձեզ կուտեն։ Բայց այդ առասպելները երիտասարդները ջարդեցին»։
Սարգսյանը հավելում է. «Սերժ Սարգսյանը երկու օր էլ մնար այստեղ՝ հեռանալու տեղ չէր ունենալու, նույնն էլ հիմա՝ Բակո Սահակյանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր