Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

07 հուն 2018 11:51

Կառավարության ծրագրի քվեարկությունը կլինի՞ այն սցենարը, ինչ եղավ վարչապետի ընտրության ժամանակ

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը, որտեղ քննարկվում է կառավարության նոր ծրագիրը: Այս նիստին ներկա է 92 պատգամավոր:
ՀԺ-ի հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հնարավորություն են տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի.
Իսկ թե ովքեր կողմ կքվեարկեն, ովքեր՝ դեմ, Շարմազանովն ասաց, որ դա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լիազորություններն են, նա կասի: Մեր մյուս հարցին` ականատես կլինե՞նք այն սցենարին, ինչ եղավ վարչապետի ընտրության ժամանակ, այսինքն՝ քաղաքական թևը դեմ կլինի, իսկ գործարարը՝ կողմ:
«Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են, հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի: Ամեն ինչ ճշտված է, նորմալ է: Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր