Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

07 հուն 2018 21:02

Ղազախստանը չի ընդունում երկարացված ժամկետով անձնագրերով ՀՀ քաղաքացիներին

Ղազախստանը չի ընդունում երկարացված ժամկետով անձնագրերով ՀՀ քաղաքացիներինՂազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերը (անձնագրերը), որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, համաձայն «Ղազախստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՂՀ օրենքի, Ղազախստանի Հանրապետության կողմից համարվում են անվավեր. արգելվում է ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն այդպիսի փաստաթղթերով, այնպես էլ պետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը:
Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ ճամփորդական փաստաթղթերի վավերականության ժամկետի երկարաձգում չի նախատեսվում, փաստաթղթի վավերականության ժամկետի երկարաձգման նորմեր սահմանված չեն նաև ՂՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով, ուստի վավերականության ժամկետի երկարաձգման մասին նշում պարունակող անձը հաստատող փաստաթղթերի ներկայացումը ՂՀ մուտք գործելիս կասկածի տակ է դնում այդ փաստաթղթի երկարաձգման իսկությունը և հավաստիությունը:

Սույն արգելքը ուղղված է նաև անօրինական միգրացիայի բացառմանը և քաղաքացիության երկրում անձը հաստատող փաստաթուղթը սահմանված կարգով փոխելուց խուսափող անձանց կողմից անվավեր անձնագրերով Ղազախստան ապօրինի մուտք գործելու կանխարգելմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր