Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից          Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ       Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի    

09 հուն 2018 10:39

«Ժամանակ». Ամբողջ բնակչության համար Էլէներգիայի սակագինը կիջեցվի՞. Կարապետյանին էլ դա ձեռնտու կլինի. Ժամանակ

«Ժամանակ». Ամբողջ բնակչության համար Էլէներգիայի սակագինը կիջեցվի՞. Կարապետյանին էլ  դա ձեռնտու կլինի. Ժամանակ«Ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով: Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա:

Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:
«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է, որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր