Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

09 հուն 2018 17:58

Էքսկուրսիոն ավտոբուսի ձորակն ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել

Էքսկուրսիոն ավտոբուսի ձորակն ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվելՎրաստանի արեւելքում էքսկուրսիոն ավտոբուսի վթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Պատահարը տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան Կախեթիայի շրջանի Սագարեջո համայնքում: Միկրոավտոբուսը, որն աշակերտներին էքսկուսիա էր տանում, ընկել է ձորակը, փոխանցում է news.am-ը:
Վթարի հետեւանքով զոհվել են 3 կանայք եւ մեկ երեխա: Եւս մինչեւ 10 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել: Ներկայումս նրանք գտնվում են Թելավիի հիվանդանոցում:
Փաստով քննություն է սկսվել՝ «երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման, որը 2 կամ ավելի մարդկանց մահվան է հանգեցրել» հոդվածով: Այս հոդվածով նախատեսված է 6-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր