Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

09 հուն 2018 19:30

Բժիշկները ողջ մարդու մոտ մահ են «արձանագրել»

Բաքվի հիվանդանոցներից մեկում հետազոտել են հիվանդի, որը երկու օր առաջ անոթների խցանման հետ կապված վիրահատություն էր տարել:
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az-ը, բժիշկները նշել են, որ ամեն ինչ կարգին է, սակայն, աստիճաններից իջնելիս հիվանդի վիճակը (անունը եւ ազգանունը չի նշվում) կտրուկ վատթարացել է: Նրան վերադարձրել են սենյակ, որտեղ զննությունից հետո  բժիշկները նրա մահն են արձանագրել:
Տղամարդուն տեղավորել են շտապ օգնության մեքենա եւ տարել են հայրենիք՝ Բարդու, որը մայրաքաղաքից 350 կմ հեռավորության վրա է գտնվում: Նրա ընտանիքը կազմակերպել է հուղարկավորությունը, գերեզմանոցում գերեզման են փորել: Սակայն պարզվել է, որ այդ ամենն ապարդյուն է արվել, քանի որ դեռ ճանապարհին  «հանգուցյալը» վերակենդանացել է եւ հարցրել է. «Ու՞ր եք ինձ տանում»:
Հիվանդի մոտ սրտաբան եւ նյարդաբան են հրավիրել, որոնք նշել են, որ հիվանդի վիճակը կայուն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր