Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 հուն 2018 13:29

Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում.«Լուրեր գժանոցից». ադրբեջանցի նախկին դեսպան

Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում.«Լուրեր գժանոցից». ադրբեջանցի նախկին դեսպանԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, թե իրենց հաջողվել է 10 հազար հա հող ազատագրել Նախիջևանի սահմանին առանց մեկ կրակոցի:
 
«Լուրեր գժանոցից կամ էլ Ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ «Göydən üç alma düşdü»:
Կա արդյոք մի սթափ մտածող մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հա տարածք: Առհասարակ նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 11 հազար հա, թե նրանց մաթեմատիկան էլ ողբերգական վիճակում է:
Այս ուղղությամբ հայերը ժամանակին վերահսկել են միայն Քյարքիի անկլավը Հայաստանում, որը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Նախիջևանի տարածքը, այդ թվում՝ Գունատ գյուղը, երբեք վերահսկողության տակ չի եղել: Այս մասին են վկայում նաև մեր պաշտոնական քարտեզները:
Ծիծաղելի է պատկերացնել, թե դատարկ Գունատ գյուղը, որ գտնվում է չեզոք գոտում և չունի ոչ մի ռազմական նշանակություն, ունի ստրատեգիական նշանակություն:
Մենք արդեն լսել ենք երկրում աղքատության մակարդակի՝ մինչև 5% նվազեցման, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու Գերմանիայի փլուզման մասին հեքիաթներ: Հիմա էլ նրանք պատմում են առանց պատերազմի հաղթանակներ տանելու մասին:
Ինչքա՞ն կարելի է մարդկանց կերակրել հեքիաթներով: Եթե այսպես շարունակվի, ապա մեր մեծն կերակրողի խոստման համաձայն կազատագրենք Երևանը, ընդ որում՝ առանց կռվի:
Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ, ոչ թե վիրտուալ: Հայաստանում լայնածավալ պայքար է մղվում կաշառակերության դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն:
Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն անցել են Վրաստանին: Իսկ կյանքի մակարդակով, նվազագույն աշխատավարձով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող վճարներով նրանք մեզ վաղուց են ետևում թողել:
Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր