Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 հուն 2018 14:41

Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել, նույնիսկ Մահաթմա Գանդին կզարմանար.Հեղափոխության հեղինակը ես եմ, Լևոն Բաբայանն է

Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել, նույնիսկ Մահաթմա Գանդին կզարմանար.Հեղափոխության հեղինակը ես եմ, Լևոն Բաբայանն էԵս, Լևոն Բաբայանս, ուզում եմ հայտարարել հետևյալը.
Ես հանդիսանում եմ ՛՛ Էզոթերիկ Գիտության՛՛ տեսաբան և գործնական կիրառող:


Զբաղվում եմ այդ գիտությամբ արդեն 30 տարի:
Ասեմ որ նման մարդը իր շրջապատում կարող է ստեղծել կամ ստանալ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ արդյուքներ:
Օրինակ, սկզբում ես տարիներով զբաղվել եմ եղանակի կարգավորման հարցերով, —— այո , ես կարողանում եմ կարգավորել նաև եղանակը:
Օրինակ, 11 տարի կանխել եմ կարկտահարությունը աշխարհի ամենակարկտահար տարածքում, Բյուրականում:
Անցած տարվա տաք ձմեռը նույնպես իմ աշխատանքի արդյունքն է:
Մի քանի տարի՝ 1996թ , 1998թ , 2000թ, 2009թ 2017թվականներին կազմակերպել եմ ՛՛ Տաք Ձմեռ ՛՛ նախաձեռնությունը:
Տեսնելով որ հաջողությամբ եմ լուծում իմ առաջ դրված խնդիրները՝ որոշեցի մտնել նաև քաղաքականության ասպարեզ, տեսնելով երկրիս վիճակը և ռեժիմի ակնհայտ դավաճանական պահվածքը:
Քաղաքական ասպարեզում սկսել եմ գործել 2013 թվականից:
Այդ թվականին էլ ստացվեց առաջին հաջողությունը: Խոսքը Րաֆֆու ընտրությունների մասին է: Դրանց արդյունքներից զարմացել էր հենց ինքը Րաֆֆին, նա մի քանի ամիս առաջ էր մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, և ստացել էր հինգ տոկոս ձայն, իսկ հիմա նա ստացավ 37 տոկոս ձայն:
Ավաղ, նա չկարողավ դրանից օգուտ քաղել, այլապես մենք կունենայինք հեղափոխություն հինգ տարի առաջ:
2013թ հետընտրական պրոցեսներից հետո՝ ես ձեռնամուխ եղա և աշխատեցի ՛՛Քաղաքացիական Հասարակություն՛՛ ձևավորելու, կայացնելու վրա: Դա տևեց մինչև 2015 թվականը:
Հետո թողեցի անձնական խնդիրների պատճառով:
ՈՒրեմն, ՀՀ 27 տարվա պատմության մեջ երբեք քաղաքացիական հասարակությունը այդքան ըմբոստ չի եղել, որքան 2013 – 2015 թվականներին:
Որպես ապացույց, բերեմ այդ տարիների ըմբոստությունների շարքը.
1) Տարբեր համայնքներում ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարը:
2) 2013 թ մայիսի 12–ի կարկտահարությունները Արմավիր մարզում: Գյուղացիների պայքարը փոխհատուցման համար: Ճանապարհների փակում:
3) Երևանում տրանսպորտի սակագնի հարցը 100-150 դրամ:
4) Ազատամարտիկների ակտիվանալը:


5) ՛ Դեմ ԵՄ՛՛ Պարտադիր կենսաթոշակների հետ կապված մեծ շարժունը:
6) ՛՛Դուրս մեր գրպանից՛՛ ավտովարորդների պայքարը:
7) Նաիրիտցիների պայքարը իրենց իրավունքների և աշխատավարձերի համար:
8) Առևտրականների պայքարը իրենց իրավունքների համար:
9) Բաղրամյան և նրա դասերը. ես այսպես եմ կոչում այդ պրոցեսները… Էլեկտրիկ Երևանը անհաջող անվանում է… 14 օր ոստիկանությունը չէր կարողանում բացել փողողցը:
10) Գառնի գյուղի բնակչության հաղթանակը վարչապետ Հովիկի նկատմամբ:
———Իսկ հիմա անցնեքն հեղափոխությանը ———
ԵՍ պնդում եմ, որ մեծապես օգնել եմ հեղափոխության կայացմանը, կամ տեղի ունենանլուն, որից զարմացած է ամբողջ աշխարհը, որի ընթացքում տեղի ունեցան զարմանալի, բացառիկ եղելություններ: Կրկնում եմ դրանց հեղինակը ես եմ: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ապահովեց մարդկային գործոնը, իսկ ահա ես ապահովել եմ հետևյալը.
1) Հենց սկզբից ՝ Ան-ոստիկան Երևանը: Մենք փակեցինք Փարիզի Հրապարակը ու ոչ մի ոստիկան չընդդիմացավ, և ընդհանրապես ոստիկանությունը հնարավորինս զգույշ էր:
2) Մարդաշատությունը: Չլիներ այդքան մարդաշատ մեր հավաքները՝ ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի, իշխանությունները կխեղդեին այն և կամ շարժուը ինքն իրեն կմարեր:
3) Հեղափոխության Կուլմինացիան ——- ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ—— ընդ որում ՝ տաս օր տևեց, կայծակնային արագություն:
4) ՍՍ-ն չեր ուզում հրաժարական տալ , —-ապացույցը՝ Նիկոլի հետ Մարիոթում հանդիպելուց հետո ամեն ինչ խստացնելն էր, նրանց բռնելը:
5) ՀՀԿ-ն դեռ դիմադրում է, հրաժարվեցին նույնիկս Կարեն Կարապետյանից, բայց տրամաբանությունը հուշում է, որ պետք է խմբվեին նրա շուրջ, որովհետև հիմա նրա ձեռքն եր լծակները:
6) Մայիսի 2-ին ՀՀԿ-ն որոշեց ձայն տալ Նիկոլին, երբ ընդամենը մեկ օր առաջ մերժել էր, անհասկանալի պատճառաբանություններով և բացատրություններով:
——– Այդ ամենը ես կոչում եմ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ մաս:
Ընդհանրապես ինչո՞ւմ է իմ ստացած արդյունքների բացառիկությունը, – այն, որ ես ստանում եմ արդյունքներ, որը ըստ տրամաբանության պետք է որ տեղի չունենային, բայց տես որ այն տեղի է ունենում, և զարմացնում մեզ…
Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել, Նույնիսկ Մահաթմա Գանդին կզարմանար դրա վրա: Դե, նա ամբողջ կյանքն էր ներդրել: Այստեղ ակնհայտ էր այլ ոլորտի ուժերի ազդեցությունները:
ԼԵՎՈՆ ԲԱԲԱՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր