Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 հուն 2018 21:45

ՊԲ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մաուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով ինտերնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր