Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել          ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն       Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են    

16 հուն 2018 11:47

Արցախի պաշտպանության նախարարության կոչը՝ թշնամու ջրաղացին մի լցրեք ջուր

Արցախի պաշտպանության նախարարության կոչը՝ թշնամու  ջրաղացին մի լցրեք ջուրԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:
Հաշվի առնելով ինտեռնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև  խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր