Էս ինչ մուտիլովկա ա. խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին...տեսանյութ
![Էս ինչ մուտիլովկա ա. խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին...տեսանյութ Էս ինչ մուտիլովկա ա. խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին...տեսանյութ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1529483695_samvel-aleqsanyan.jpg)
Ալեքսանյանին զարմացրեց այն հարցը, թե պատրաստվո՞ւմ է այցելել Մանվել Գրիգորյանին. «Բայց ես խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին, մթոմ էս 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա պիտի այցելեմ»:
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ին Սամվել Ալեքսանյանը ԵԿՄ անդամ դառնալու որոշում էր կայացրել, ինչը ողջունել էր Մանվել Գրիգորյանը և հայտարարել, որ Ալեքսանյանը պատերազմի ժամանակ եղել է 5-րդ բրիգադի սպա, Մալաթիայի խորհրդի անդամ է եղել, միշտ կանգնած է եղել ԵԿՄ-ի կողքին, օգնել է ազատամարտիկներին: Սակայն անցած տարի գեներալի ու գործարարի հարաբերությունները լարվել էին: Ալեքսանյանը որոշել էր շրջանցել Մանվել Գրիգորյանին. իր տրամադրած օգնությունը ԵԿՄ-ին ուղարկում էր ոչ թե՝ կառույցի ղեկավարությանը, այլ՝ տարածքային կառույցներին, քանի որ կասկածներ ուներ, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն ուղարկվում է վաճառքի կետեր։