Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 հուն 2018 21:40

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մկրտվել է ցմահ դատապարտյալը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մկրտվել է ցմահ դատապարտյալըՄկրտությունը և դրոշմը աստվածային խորհուրդներ են և մաս են կազմում մի ընդհանուր, մեծ խորհրդի, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել կնունք: Ըստ եկեղեցու ընկալման՝ ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, իսկ ջրից դուրս գալը Քրիստոսի հետ հարություն առնելն ու նոր կյանք սկսելն է: Մկրտությունը վերստին ծնունդ է եկեղեցու սուրբ ավազանից, որով մկրտվողը դառնում է քրիստոնյա, նոր ուխտի զավակ և քրիստոնեական եկեղեցու անդամ:
Հոգևոր այս մեծ խորհուրդը դատապարտյալների ցանկությամբ իրականացվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացավ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը: Դատապարտյալ Ա. Մ.-ն մկրտվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ:
Արարողությանը ներկա էին նաև դատապարտյալի հարազատները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր