Հունիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»    

04 հուն 2026 10:00

Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»

Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ են ստացվում, որ նորանոր սահմանափակումներ են գործելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը, մասնավորաբար, հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի, ձկնամթերքի, ծաղիկների, խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և բազմաթիվ այլ ապրանքների մասին է:

Սա ինքնին առաջին հերթին նշանակում է մեծագույն հարված արտահանմամբ զբաղվողներին, ֆերմերներին, գյուղացիներին: Պատահական չէ, որ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա վերջիններիս շրջանում: Ավելին, վերջին երկու օրերին Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը պարբերաբար փակվում են, հայ-վրացական սահմանին լարված իրավիճակ է։ Վարորդները, ջերմոցների սեփականատերերը և ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ չեն կարողանում իրենց արտադրանքը արտահանել ԵԱՏՄ շուկաներ։ Մեր տեղեկություններով, դժգոհության կուտակումներ կան հանրապետության ամբողջ տարածքում. ժողովուրդը պարզորոշ գիտակցում է, թե ինչ աղետ է սպասվում բոլորին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: Մեր թղթակիցները տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Բավրայի անցակետրի մոտ զրուցել են մի շարք ֆերմերների հետ: Նրանցից շատերը չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի՝ անհանգստանալով երկրում տիրող ռեպրեսիաներից: Այդուամենայնիվ, նրանք իրենց մեծ դժգոհությունն են արտահայտել ստեղծված վիճակից, նշել են, որ իշխանությունների խոստումները, թե ապրանքները կարտահանվեն ԵՄ, պարզապես փուչիկ են, ոչ մի լուրջ բան չկա: «Մինչև տեղից շարժվեն, մեր ամբողջ բերքը կփչանա: Եվ հետո, այդպիսի քանակ ո՞նց են կազմակերպելու արտահանել Եվրոպա, ո՞ւմ միջոցով, ինչքա՞ն ժամանակ կարող են այս PR-ն ապահովել»,-զայրացած ասել է զրուցակիցներից մեկը:

Ավելին, բազմաթիվ գյուղացիներ ու ֆերմերներ նշում են, որ կառավարությունը տոտալ անտեսում է իրենց. քանիցս փորձել են զանգահարել կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն, հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, սակայն կա՛մ որևէ մեկը զանգի չի պատասխանում, կա՛մ եթե ինչ-որ մեկն էլ «հեռախոս է վերցնում», ասում է, որ ինքը տեղյակ չէ, իրավասու չէ պատասխանել հարցերին, քանի որ «все ушли на фронт», քարոզարշավի են, էլի: Մի խոսքով, մարդիկ անելանելի վիճակի մեջ են, ու հանրության մեջ զայրույթը գնալով ավելի ահագնացող չափերի է հասնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր