Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքերդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

29 հուն 2018 09:46

«Ժողովուրդ».Հարկերից խուսափողը քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ է պաատվիրել

«Ժողովուրդ».Հարկերից խուսափողը քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ  է պաատվիրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին եւ փոքր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 34 հատ 40 սմ երկարությամբ եւ լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ եւ լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ:
 
Նշենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը: Նաեւ հիշեցնենք, որ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել»:
 
Ավելի մանրամասն՝  օրաթերթի այսօրվա համարում:  



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր