Մարդիկ ունեն որոշակի վախեր՝ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանին մոտ են          Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. Փաշինյանը ծպտուն անգամ չհանեց       Փաշինյանը որպես պետության ղեկավար հակառակորդին զիջել է այն ամենը, ինչ ցանկացել է հակառակորդը, որևէ կետում չի ասել՝ ոչ    

07 հուլ 2018 14:29

Բաքվից եկած զինվորները «վերխ» են վերցրել, այսպես շարունակվելու դեպքում Բաքվի զորքին նախիջևանցիները սատկացնելով վռնդելու են

Բաքվից եկած զինվորները «վերխ» են վերցրել, այսպես շարունակվելու դեպքում Բաքվի զորքին նախիջևանցիները սատկացնելով վռնդելու ենԱդրբեջանական բանակի գործողություններից հետո Նախիջևանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները խիստ անհանգստացած են իրենց կյանքի և անվտանգության համար, քանի որ տարիներ շարունակ այդ հատվածում մարդիկ ապրել են ավելի խաղաղ, տարիների ընթացքում բարելավել են իրենց բնակավայրերը, այն հույսով, որ տարածաշրջանի գոնե այս հատվածում իրավիճակը միշտ այլ է եղել հակառակորդ կողմերի համար։
Այս ամենից հետո հանկարծ Բաքվի ուղարկված զորքը Նախիջևանում սկսում է կրքերը բորբոքել, որից ամենամեծ տուժողը լինելու է բնակչությունը։ Իսկ Նախիջևանում ապրող ադրբեջանցիները երբեք չեն ընդունել սահմանից այն կողմ ապրող ադրբեջանցիներին ու միշտ ընգծված վերաբերմունք է եղել միմյանց հանդեպ։

Հայկական բանակի վերջին գործողություններից հետո մեծ բախում է տեղի ունեցել ադրբեջանցի բնակիչների և զինվորականների միջև։ Ըստ շրջանառվող տեղեկությունների զինվորականների շրջանում կան նաև տուժածներ, քանի որ նրանք հրաման են ստացել ամեն գնով մեղմել իրավիճակը բնակիչների հետ, սակայն բնակիչները ավելի լուրջ են տրամադրված եղել։
Դրա արդյունքում բանակի և բնակչության մեջ լուրջ թշնամանք է առաջացել, դրան գումարվել է նաև այն հանգամանքը, որ Բաքվից եկած զինվորներն են փորձում սահմանին իրավիճակ թելադրեն, այսինքն Նախիջևանի զորքը, որը միշտ պաշտպանել է սահմանը երկրորդական դիրքում է հայտնվել և զրկվել է որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Այսպես շարունակվելու դեպքում Բաքվի զորքին նախիջևանցիները սատկացնելով վռնդելու են իրենց մոտից։
Աշոտ Ասատրյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր