Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 հուլ 2018 13:00

Չկասկածեք՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ,գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե

Չկասկածեք՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ,գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջեԿառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին մեկուկես ամսվա ընթացքում, հուլիսի 1-ի դրությամբ, վերականգնվել է 20 միլիարդ 622 մլն դրամի վնաս:

«Մեր կառավարության ձևավորումից ի վեր՝ Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար, ու մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով ու միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք», — ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց՝ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և հավելեց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:
Հարցին անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ վերականգնումները հնարավոր է դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով:

Նրա խոսքով՝ նշված 20 մլրդ դրամն օր օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում:
«Այս պահի դրությամբ՝ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե», — ասաց Դավիթ Անանյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե, ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել:
«Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը», — հայտեց ՀՀ վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր