ԲԷՑ-ից միլիոնների գողություն է կատարվել. Առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում

«Այս պահին ՊՆ-ում կան քրեական գործեր եւ դա մեր կառույցին խանգարելու է, որ մեր ընթացիկ գործերը իրականացնենք: Դրա համար սպասում ենք, որ ՊՆ-ում այդ գործերի ավարտին: Սակայն կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր դատախազություն է ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված գողության մի դեպք:
«Գտանք գողացված տրանսֆորմատր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը: Մենք աշխատում ենք»:
Դավիթ Սանասարյանը նաեւ ասաց, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում: Հարցին՝ արդյո՞ք նոր պաշտոնյաները հասցրել են չարաշահումներ թույլ տա, Սանասարյանը բացասական պատասխան տվեց: