Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով          Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան       Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է    

18 հուլ 2018 13:08

ՌԴ 102-րդ ռազմաբազայի պատասխանատու Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել,մեղավորները պատասխանատվության կենթարկվեն

ՌԴ 102-րդ ռազմաբազայի պատասխանատու Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել,մեղավորները պատասխանատվության կենթարկվենԱյսօր 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը հանդիպել է Շիրակի մարզպետի հետ եւ բացատրել երեկ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը:  
Ալեքսեյ Պոլյուխովիչը  ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքին: Անցկացնելու ենք ծառայողական քննություն եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր