Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

18 հուլ 2018 17:10

Սպանել են գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցին

Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում հայտնաբերել են Missis World Russia գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած 29-ամյա Կսենիա Տուլենկովա-Մեցգերի դին։
Երեք տարի առաջ Կսենիան ամուսնացել էր, երկու տարի անց մեկնել էր ԱՄՆ, իսկ նրա ծնողները մնացել էին Չելյաբինսկի մարզում։
Դուստրը կանոնավոր կերպով այցելում էր նրանց։ Մագնիտոգորսկ իր վերջին այցելության ժամանակ նա գնացել էր պոտենցիալ գնորդին ցույց տալու իր «Շկոդա Օկտավիա» մեքենան, որից հետո անհետացել էր։ Մի օր անց նրան գտել են մահացած։ Կնոջը հարվածել էին գլխի մասից ու նրա մարմինը թաքցրել անտառում, գրում է «ՄԿ»պարբերականը։
Կասկածյալն արդեն ձերբակալվել է։ Կասկածյալը Մագնիտոգորսկի 24-ամյա բնակիչ է, որը տեղի ավտոսերվիսի սեփականատերն է։ Նա սպանել է Կսենիային, երբ նա գնացել էր իր մեքենան վաճառքի դնելու։
Դրդապատճառների մասին այս պահին տեղեկություններ չկան։ Լուծվում է նրա համար խափանման միջոցի ընտրության ու նրան սպանության մեջ մեղադրանք առաջադրելու հարցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր