Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

20 հուլ 2018 09:46

«Ժամանակ». Վերևների թողտվությամբ, որպես օգնություն ստացված դեղերը վաճառվում են «Ալֆա-Ֆարմի» դեղատներում` բավական թանկ գնով

«Ժամանակ». Վերևների  թողտվությամբ,  որպես օգնություն ստացված դեղերը վաճառվում են «Ալֆա-Ֆարմի» դեղատներում` բավական թանկ գնով«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ` բավական թանկ գնով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում:

Նշենք, որ երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելը օրինաչափ է դարձել, իսկ ներկրողները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց վերևների գիտությամբ ու թողտվությամբ»:
 
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր