Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 հուլ 2018 15:30

Վարչապետը զրահաբաճկո՞ն է կրում. Փաշինյանի անվտանգությունը ապահոված է մաքսիմալ բարձր մակարդակով

Վարչապետը զրահաբաճկո՞ն է կրում. Փաշինյանի անվտանգությունը ապահոված է մաքսիմալ բարձր մակարդակովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը դարձել են ժողովրդական հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության հիմնական հենասյուները, դրան զուգահեռ նրանց անվանգությանը սպառնացող վտանգներ կան ինչի մասին մեկ անգամ խոսել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ,բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,-ասել է Վանեցյանը:

ՀՀ վարչապետի որոշ լուսանկաներից երևում է, որ նա անվտանգության նկատառումներից ելնելով կրում է զրահաբաճկոն: Այս կապակցությամբ կապ հաստատեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ  Արման Եղոյանի հետ , ով նշեց որ իրավասու չէ հրապարակել կամ խոսել վարչապետի անվտանգության դետալներից.
  «Վարչապետի անվտանգությունը ապահոված է մաքսիմալ բարձր մակարդակով »,-նշեց Եղոյանը:

politik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր