Միայն մի ճանապարհ կա՝ ազատվել Բակո Սահակյանից. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի Facebook-ի իր էջում գրել է.
«Արցախից ամեն օր բազմաթիվ դիմումներ ու նամակներ են ուղղվում ՀՀ իշխանություններին՝ խնդրելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:
Ամեն օր մի քանի քաղաքացի միայն ինձ է դիմում՝ խնդրելով օգնել ձևակերպել իրենց բողոքները: Սա նշանակում է, որ Արցախի իշխանությունների նկատմամբ զրոյական վստահություն կա:
Տարիներ շարունակ մարդիկ դիմել են տարբեր ատյանների, ծեծել տարբեր պաշտոնյաների և ատյանների դուռը, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց իրավունքները:
Այս հարցի լուծման համար միայն մի ճանապարհ կա՝ ազատվել Բակո Սահակյանից և իր ստեղծած համակարգից, հնարավորություն տալ իշխանության տարբեր թևերին և հատկապես դատարաններին աշխատել ազատ ու անկաշկանդ»: