Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 հուլ 2018 20:35

Բաց մի թողեք. նշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին

Բաց մի թողեք. նշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասինԽոլեստերինի բավարար քանակն անհրաժեշտ է օրգանիզմի համակարգերի աշխատանքի համար: Այն պատասխանատու է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ որոշակի սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար:
Սակայն խոլեստերինի բարձր մակարդակն առողջության համար մի շարք ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է վերահսկել:
Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում այս խնդիրը: Իրավիճակը վատացնում է նաև այն հանգամանքը, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հստակ ախտանշաններ առկա չեն: Արդյունքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կապված լյարդի և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ:
Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են հուշել այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է:
Լյարդի և լեղապարկի հատվածում ցավի և ծանրության զգացում
չորություն բերանում, բերանի խոռոչի գունատություն, որը հաճախ ուղեկցվում է նաև տհաճ հոտով
ծանրություն որովայնում, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են՝ հատկապես յուղոտ մթերք օգտագործելուց հետո
մեծ քանակով գազերի առկայություն, որովայնում տհաճ զգացողություն սննդի ընդունումից հետո
հակվածություն փորկապության
որոշակի մթերք յուրացնելու անկարողություն
մաշկային ցան և քոր
գլխացավ և միգրեն
գլխապտույտ
վերջույթների այտուցվածություն և թմրում
տեսողության հետ կապված խնդիրներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր