Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

26 հուլ 2018 15:15

Եթե Նախիջեւանը ներքաշվի պատերազմում, ապա սա չի բխելու Իրանի շահերից, ամեն ինչ կանի վիժեցնելու այդ պատերազմը

Եթե Նախիջեւանը ներքաշվի պատերազմում, ապա սա չի բխելու Իրանի շահերից, ամեն ինչ կանի վիժեցնելու այդ պատերազմը«Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը ձեռնտու չէ Իրանի Իսլամական Հանրապետությանը : Իրանը Նախիջեւանում ունի կենսական շահեր եւ այս առումով չափազանց զգայուն է թե՛ հակամարտության վերսկսման, թե՛ այդ հակամարտության մեջ Նախիջեւանի ներքաշման առումով»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ: Նրա խոսքով` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, եթե Նախիջեւանը ներքաշվի պատերազմում, ապա սա չի բխելու Իրանի շահերից. «Կարելի է ասել, որ Իրանն ամեն ինչ կանի ցանկացած պատերազմական ծրագիր վիժեցնելու`  Նախիջեւանն անվտանգ պահելու համար: Նախիջեւանում ռազմական գործողությունների վերսկսումը ենթադրում է մինագամից տարածաշրջանային  եւ  արտատարծաշրջանային գերտերությունների ներգրավում, որովհետեւ Նախիջեւանը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Այդ տարածքի նկատմամբ առանձնակի զգայուն է նաեւ Թուրքիան: Այսինքն` որոշակի սցենարների պարագայում, Իրանը Թուրքիայի հետ կարող է ներքաշվել  գործողությունների մեջ Նախիջեւանում: Իրանը կարող է նաեւ  որոշակի զսպաշապիկ լինել Ադրբեջանին` Նախիջեւանի հատվածում  սադրանքների չդիմելու համար»,-հավելեց իրանագետը:
Նա նաեւ նկատեց, որ Իրանի համար Նախիջեւանը բավականին հետաքրքիր տարածք է, որի հետ ունի աշխատելու  ռազմավարություն եւ փորձ: Որպես օրինակ, իրանագետը հիշեցրեց  90-ականները, երբ  Հեյդար Ալիեւը, ով այդ ժամանակ Նախիջեւանի խորհրդարանի խոսնական էր, երկու անգամ ինքնաթիռով մեկնել էր Թեհրան եւ այդ այցը համաձայնեցված չէր եղել կոնտրոնական կառավարության հետ:
Ով խոսի տարածքների զիջման մասին, հայ ժողովուրդը նրան հողին կհանձնի. ադրբեջանագետ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր