Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

26 հուլ 2018 23:37

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կգնամ կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ.Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կգնամ կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ.Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԵս երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել. 
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա»  հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին: Նշենք, որ ժամեր առաջ նա եղել է Հատուկ Քննչական ծառայությունում, հարցաքննվել է: ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Քոչարյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ, և որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնոդրություն է ներկայացրել:
Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա: Քոչարյանը վստահ է` իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:
«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր