«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

31 հուլ 2018 10:35

«Իրատես». Փաշինյանի սիրտը չի կտրվում Բաղրամյան 26-ից.«Խանդում է ահավոր» Արմեն Սարգսյանին

«Իրատես». Փաշինյանի սիրտը չի կտրվում Բաղրամյան 26-ից.«Խանդում է ահավոր» Արմեն Սարգսյանին«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։

Բաղրամյան-26-ը «պահվել» է որպես «ընդունարան», որը կօգտագործվի Ֆրանկոֆոնիայի հյուրերի, Գերմանիայի կանցլերի ընդունելության ժամանակ։
Սեփական արտքաղաքական օրակարգի բացակայությամբ աչքի ընկած, արտքաղաքական բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծած Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում փորձում է ցուցադրել իր բոլոր «կառավարական» հմայքները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը կազմակերպելով «պարապ մնացած» Բաղրամյան-26-ում, երբ ոչ միայն որևէ լումա չունի նրանց Հայաստան հրավիրելու գործում, այլև ԱԳՆ-ի հետ անում են ամեն ինչ, որ Բաղրամյան-26-ի ապագա «տեր» Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի օրերին ընդհանրապես «չերևա», չողջունեն նրան այնպես, ինչպես իրեն են ողջունում։ «Խանդում է ահավոր»,- ասացին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր