Մոմոյի հերթական զոհը․ 18-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել

«Կախված մարդու այնպիսի պատկեր, ինչպիսին թողնել է Մանիշը, ես տեսել եմ Մոմո հավելվածում։ Այդ խաղն է պատասխանատու նրա մահվան համար»,-հայտարարել է զոհվածի զարմիկը։
Մայրը՝ Չանդրա Մայա Սարքին ևս վստահ է, որ որդու մահվան պատճառը Մոմոն է։
Հայտնի է, որ մահվանից ոչ շատ առաջ երիտասարդը WhatsApp հավելվածում միացել է Մոմո «խաղին», որի ավարտն ինքնասպանությունն է։
Մանիշի ուսուցչուհու խոսքով՝ աշակերտը սկզբում խաղի մի քանի հանձնարարություն է կատարել և ջնջել է այն, սակայն խաղը հանելուկային կերպով նրա հեռախոսում է հայտնվել։ Մի քանի օր անց Մանիշն ինքնասպանություն է գործել։