Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից          Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը       Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ    

28 օգոս 2018 14:39

Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու

Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալուՀակահեղափոխությունը պետք է լինի Հանրապետականը, պետք է իրենք անեն կամ Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
 
«Ունե՞նք սա անելու շանսեր, կարծում եմ՝ ոչ, ավելին, գտնում եմ, որ հակահեղափոխության օջախ ՀՀ-ում չկա: Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու», -  ասաց նա։
 
Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, քանի որ ներկայիս խորհրդարանում չկա ընդդիմություն ու իշխանություն: 
 
«ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, բայց ընդդիմությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը: Ընդդիմադիր ուժը ժողովրդի վստահությունը վայելող ուժ է, իսկ մենք չգիտենք՝ ՀՀԿ-ն ժողովրդի վստահությունը վայելող է, թե՝ ոչ: Դա կարող ենք միայն ընտրությունների միջոցով իմանալ», - ասաց նա։
 
Մարուքյանը նաև նշեց, որ իրենք խորհրդարանը լուծարելու ցանկացած սահմանադրական մոդելի համաձայն են։ Նա ընդգծեց, որ տարբերակներից մեկը վարչապետի հրաժարական տալն է, մյուսը՝ սահմանադարական փոփոխութունները։ 
 
«Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պետք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հաղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն», - հավելեց նա։




 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր