ԱՄԷ նախագահը Փաշինյանին և Ալիեւին հանձնել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը          Արևմտյան երկրների զnրքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում ինչ-որ դրոշի ներքո uպառնալիք կլինի ՌԴ անվտանգության համար       ՔՊ ցուցակում առաջադրվելով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը    

29 օգոս 2018 20:27

Տղամարդը ցանկացել է սպանել քաղաքական գործիչին

Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը կասկածվում է ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ, «Ազատություն կուսակցության» նախագահ Գերտ Վիլդերսին մահվան սպառնալիքներ ուղղելու համար։ 
Վիլդերսին սպանել ցանկացած տամարդուն բարկացրել է քաղաքական գործչի կողմից Մուհամեդ մարգարեի նկարների ցուցահանդեսի կազմակերպումը։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, 26-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հաագայի կայարանում։ 
Նրա ձերբակալության համար հիմք է ծառայել Facebook-ում հրապարակված տեսանյութը, որտեղ նա հայտնել է «Ազատություն կուսակցության» գրասենյակում կազմակերպվելիք և Մուհամեդ մարգարեին պատկերող նկարների ցուցահանդեսի կազմակերպչի վրա հարձակման նախապատրաստման մասին։
Հայտնի է, որ ձերբակալվածը պակիստանցի է, որը վերջին ժամանակներս բավականին շատ ճամփորդել է Եվրոպայով։ Ուրբաթ նա պետք է կանգնի դատարանի առաջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր