Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

30 օգոս 2018 14:02

Խիստ է լինելու.Լավաշը կդնեն թեկնածուի պատկերով տոպրակի մեջ, վրան էլ կգրեն՝ ոչ միայն հացով

Խիստ է լինելու.Լավաշը կդնեն թեկնածուի պատկերով տոպրակի մեջ, վրան էլ կգրեն՝ ոչ միայն հացովՓաստաթղթերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ կառավարությունը կառավարությունը հանձն է առել ապահովելու ազատ ընտրություններ եւ հասարակության շրջանում բարձրացնել վստահությունն ու հավատը ընտրական ինստիտուտի հանդեպ, եւ դրա համար նախաձեռնվել են այս փոփոխությունները:
Նրա խոսքով, առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար՝ այն վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխելով քրեական օրենսգիրք եւ նախատեսելով ոչ միայն տուգանք, այլեւ ազատազրկում:
Նախատեսվում է նաեւ քրեականացնել եւ պատիժը խստացնել հետեւյալ դեպքերում՝ կաշառք առաջարկելը, քարոզչություն կատարելուն հարկադրելը, արդյունքները կեղծելը, քվեատուփը եւ ստորագրված ցուցակները հափշտակելը:
Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է ապաքրեականացնել ընտրակեղծիքի մասին անփութությամբ սուտ մատնություն տալը, որ մարդիկ չվախենան ընտրակեղծիքի մասին հաղորդում տալ: Նշենք, որ այս փոփոխությունները քվեարականացվում ոչ միայն ընտրակաշառք տալը, այլեւ վերցնելը, ինչպես նաեւ բարեգործության անվան տակ ընտրակաշառքի բաժանումը:

Նշվում է, նաեւ, որ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա մինչեւ կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս փաթեթի ընդունումը՝ նկատելով, որ սրանով բացառելու են ընտրակաշառք երեւույթը. «Այս առումով Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր քննություն է մզ համար եւ մենք այդ քննությունը պետք է գերազանց ստանանք»:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չեն համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները:
«Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչանյութերի վերահսկողություն չի կարողանանում ունենալ»,- ասաց նա:
Սրան արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ձեր ձեւակերպումից երեւում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անունը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների»:
Փաշինյանը նաեւ նկատեց. «Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ երեք հազար դրամը բավականին գումար է կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար. կամ ենթադրենք՝ երեք հազար դրամ դնեն տոպրակի մեջ կուսակցության նշանով բաժանեն, կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձեւակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»: Նրա խոսքով, պետք է հստակ նշվի, որ խոսքը գրիչի, բուկլետի, նախընտրական գլխարկի, շապիկի եւ նմանատիպ ապրանքների մասին է:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ չի կարծում՝ լավաշի վրա կկարողանան թեկնածուի պատկերը ստանալ, ինչին Փաշինյանը հակադարձեց. «Լավաշը դնում են տոպրակի մեջ, պատկերն էլ կպցնում են: Վրան էլ գրում են՝ ոչ միայն հացիվ»: Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա բարեգործության տակ է անցնում, սակայն խոստացավ այդ հարցին եւս մեկ անգամ անդրադառնալ:
Նախագիծը, ի վերջո, հավանություն ստացավ կառավարությունում: Նշենք, որ հարցը ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբերի 6-ին կայանալիք արտահերթ նստաշրջանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր