Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

31 օգոս 2018 13:28

Մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները պետք է շատ զգույշ լինեն.Պավլիկ Մանուկյանի բացառիկ հարցազրույցը բանտից

Մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները պետք է շատ զգույշ լինեն.Պավլիկ Մանուկյանի բացառիկ հարցազրույցը բանտիցԿալանավայրից «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հեռախոսով իր խոսքն է հայտնել  «Սասան ծռերի» իր ընկերների, նրանց՝ կուսակցություն հիմնելու մտադրությանը և Գարեգին Չուքասզյանի մասին։
«Խոսքս նախ պետք է ուղղեմ «Սասնա ծռերի» իմ ընկերներին, որոնք իրենց պարտքն են կատարել հայրենիքի, համայն հայության առաջ։ Մենք արդարության մարտիկներ ենք եղել և կանք։ Վաղ, թե ուշ, միևնույն է, մենք երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, անվտանգության դերակատարության մեջ մեր անելիքն ունենալու ենք, քանզի արդարությունը, եթե մի տեղ բացակայելու է, թագավորելու են սատանաները։ Մեր խնդիրն այն չի եղել մաս կազմել իշխանության, մեր խնդիրը եղել է վերականգնել արդարությունը, ժողովրդի գողացած իրավունքը հետ բերելը, կանխել պետական տեռորը»,-Hraparak.am-ի հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց պարոն Մանուկյանը։
Ապա անցավ բուն թեմային՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ համատեղ կուսակցություն հիմնելու իր ընկերների որոշմանը։
«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների ամսին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների և հարազատների առաջ և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ, քաղաքական բուտիլիզմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին զգուշացնելով, որ զգոն լինեն, քանզի «կապ չունի «Սասնա ծռերի» ցանկության և ժողովրդի արդար երազանքի հետ»։
Նրա խոսքով՝ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։ Նա կարծում է, որ․
«Մինչև որ դուրս կգամ, ես անձամբ ինքս «Սասնա ծռերից» ևս մեկ երկու հոգու հետ կհանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև տենց չի լինում, «Սասնա ծռերից» խոսում են մարդիկ, որոնք․․․ Իսկ Դուք լավ հիշում եք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի գեղեցիկ հայտարարություն արեց, որ տարիներ շարունակ Ղարաբաղի մասին խոսել են, քննարկել են, բայց ղարաբաղցին չի մասնակցել։ Այսինքն՝ էդ հարցը չի լուծվի, մինչև որ ղարաբաղցին չմասնակցի»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր