Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

01 սեպ 2018 10:35

«Փաստ».Հեռանում են ոստիկանները համակարգից.«լևի» եկամուտ ստանալու պրակտիկան դուր չի եկել. Օսիպյանը անձամբ է գործի անցել

«Փաստ».Հեռանում են ոստիկանները համակարգից.«լևի» եկամուտ ստանալու պրակտիկան դուր չի եկել. Օսիպյանը անձամբ է գործի անցել«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը:
Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լեւի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»:

Ի դեպ, այդ վիճակի ամենաընդգծված արտացոլումն է հենց ճանապարհային ոստիկանների «անհավես» աշխատանքը, որը բոլորի աչքի առջեւ է:
Քանի որ հաջորդ տարի եւս ոստիկանների աշխատավարձի ավելացում չի ակնկալվում, համակարգում ցայտնոտ է սկսվել: Օսիպյանը բոլորին հորդորել է աշխատել, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր