Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է իրականությունը. Ալեք Ենիգոմշյան. Տեսանյութ
Խորենացու փողոցում ելույթ
ունեցավ 1990-95թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը,
ով երկար տարիներ լռություն էր
պահպանում։ Նա հայտարարեց, որ որևէ մեկը
չվախեցնի, թե եթե իրենք չլինեն՝ գալու է պատերազմի կուսակցությունը։ Նա ընթերցեց հայտարարություն,
որով կոչ է արվում ազատ արձակել քաղաքական հայացքների համար բոլոր
դատապարտվածներին և
միանում են «Սասնա ծռերի» պահանջներին։
Հիմնադիր
խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ ներկա ռեժիմը էլ չգիտի ինչ
քայլերի դիմի, որ սասանի շարժումը և
դիմում է ստի քաղաքականությանը: Դրանցից մեկը նա համարում է հայտարարությունը, թե
«Սասնա ծռերը» պատրաստվում է զենքերը վայր դնել։ Նա հերքեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վալերի
Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում. «Ես էլ
եմ այնտեղ եղել և այդ
արտահայտությունը կոնտեքստից դուրս է»,- նշեց նա։
Ըստ նրա՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Նա իրավապահներին առաջարկեց՝ հնարավորություն ընձեռնել, որպեսզի հեռախոսով այդ մասին Սեֆիլյանը հայտարարություն անի։