Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

03 սեպ 2018 20:45

Փեսան ներխուժել է դիահերձարան և փախցրել մահացած զոքանչին

Փեսան ներխուժել է դիահերձարան և փախցրել մահացած զոքանչինԲրիտանիայի Ռոչեսթր քաղաքի Քենտ կոմսությունում ամուսինը կնոջից թաքուն դիահերձարանից գողացել է զոքանչի դին՝ տեղեկացնում է Daily Mirror-ը:
Տղամարդը պնդում է, որ իրեն անհանգստացրել է թաղման բյուրոյի տիրոջ բացակայությունը: Կինը չի պատասխանել իր զանգերին, նրան հանդիպել նույնպես չի հաջողվել: Տղամարդը երկու օր շարունակ անց է կացրել ոստիկանական բաժանմունքում՝ փորձելով գտնել թաղման բյուրոյի տիրոջը, բայց անօգուտ:
Երբ թաղմանը հաշված օրեր են մնացել, տղամարդը որոշել է, որ ինչ-որ բան պետք է անել: Նա եկել է թաղման բյուրո, գտել զաքանչի դին և տարել այն նախապես վարձակալած մեքենայով: Նրան ոչ ոք չի խանգարել: Դրանից հետո նա զոքանչի դին տարել է մեկ այլ թաղման բյուրո:
Թաղումը անցել է բնականոն հունով, և նրա կինը այդպես էլ ոչինչ չի իմացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր