Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել․ Գոհար Մելոյան    

04 սեպ 2018 17:15

ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
 
Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել է Եղոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր