Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 սեպ 2018 12:37

Թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել. փաստերով հարուցված նոր քրեական գործերը՝ շուտով

Թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել. փաստերով հարուցված նոր քրեական գործերը՝ շուտովՊետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն նոր բացահայտումներ ներկայացրեց։ Ուսումնասիրվել են պետական 6 հիմնարկներում կատարված չարաշահումները։

Առաջիկա օրերին քննչական մարմինները կհայտարարեն Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով հարուցված նոր քրեական գործերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Քրեական նոր գործերի հարուցման հիմքով դրվելու են Պետական վերահսկողական ծառայության բացահայտած փաստերը։
Անցած 100 օրվա ընթացքում ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, « Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ» ընկերությունում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում և Ագրարային համալսարանում։
Բայց մինչ իրավապահները որոշ տեղեկություններ կհայտնեն այս կառույցներում կատարված բացահայտումների մասին, Դավիթ Սանասարյանը լրագրողներին պատմեց, թե ինչ են իրենք հայտնաբերել` առանց մեղավորների կամ կասկածյալների անուններ նշելու։
«ԲԷՑ-ում մենք հայտնաբերեցինք, որ ածելիով քերել էին տրանսֆորմատորների վրա գրված արժեքներն ու գրիչով նորից գրել։ Մի տրանսֆորմատոր էլ 12 միլիոն դրամով լիկվիդացրել էին` գրելով, որ այն վերանորոգման ենթակա չէ։ Բայց մենք ոստիկանների հետ գտանք այդ տրանսֆորմատորը «Միկմետալում» աշխատելիս»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
Ստուգումները բացահայտել են նաև, որ ընկերության տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել է ԲԵՑ-ի միջոցներով, աշխատակիցների ուժերով։ Թե ով, Դավիթ Սանասարյանը չասաց` այդ պարտականությունը թողնելով քննչական մարմիններին։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Չարաշահումներն այստեղ շուրջ 140 մլն դրամ են գնահատվել, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե։ Իսկ միջազգային կապալառու ընկերության պայմանագիրն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ պայմանագրի արժեքն ուռճացված է, և այն պետք է իջեցվի 1.5 մլն դոլարով։
«Լուսանշան» ՊՈԱԿ-ում ուսումնասիրվել է 2014-18 թթ-ի աշխատանքը։ Արդյունքում նախկին տնօրենները պատրաստակամություն են հայտնել բյուջե վերադարձնել 210 մլն դրամ։
Իսկ «Լուսանշանի» լուծարումից հետո աշխատանքը շարունակած «Ուկրինվեստ» ընկերության ընտրանքային կարգով արված ուսումնասիրությունը պարզել է, որ 5 փողոցներից 3-ում գծանշումներ արված չեն, բայց գրված է եղել, որ արված է, ոստիկանությունն էլ ընդունել է արված աշխատանքը։
«Ոստիկանությունը չարված գործը ստորագրել էր որպես արված։ Կլինի ծառայողական քննություն, և սա, ըստ էության, քրեական գործ է»,- լրագրողներին խոստացավ Սանասարյանը` հավելելով, որ այս ընկերությունում խախտումները կատարվել են նաև թավշյա հեղափոխությունից հետո։
Ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների տվյալները զարմացրել են նաև ծառայության աշխատակիցներին։ Սանասարյանն այս համալսարանում վիճակն «ամենաանմխիթարը» որակեց` նշելով մի քանի փաստեր։

«Գնման գործընթաց է տեղի ունեցել։ Մրցութային փաթեթը նույնիսկ չի բացվել, մենք ենք բացել, բայց տենդերն անցկացվել է։ Փաթեթում գնային առաջարկի 2 բնօրինակ է հայտնաբերվել` տարբեր գնային առաջարկներով։ Ընդ որում, բոլոր մրցույթներում հաղթել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված անձինք»,- ասաց Սանասարյանը` հիշեցնելով, որ Նշան Գրիգորյանն արդեն ազատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնից։
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում սկսված ուսումնասիրություններին, Սանասարյանը հայտնեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը համալսարանից պահանջվել և ստացվել են, բայց որոշվել է ուսումնասիրությունները որոշ ժամանակով հետաձգել։ «Քանի որ աշխատողներն արձակուրդի մեջ էին, մենք թողեցինք, որ հանգստանան։ Հիմա արդեն վերադարձել են, առաջիկա օրերին աշխատանքները կվերսկսենք»,- ասաց նա։
«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրության արդյունքները միակն են, որոնցով արդեն կա հարուցված քրեական գործ։ Սանասարյանը հայտնեց, որ այս կառույցի ղեկավարությունը ևս պատրաստակամություն է հայտնել պետական բյուջե վերադարձնել բացահայտված շուրջ 130 մլն դրամի հափշտակված գումարը։
Իսկ կատարված չարաշահումներից հիշեց «Հայրենիք-Սփյուռք»-ի պատվերով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նկարահանած ֆիլմերի դեպքը։
Դրանց համար Սփյուռքի նախարարությունը Հ1-ին 70 մլն դրամ է փոխանցել, բայց Հ1-ը հայտարարել է, որ նկարահանումներն արվել են բացառապես իր միջոցներով։
«Իրավապահները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»,- ասաց Սանասարյանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր