Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 սեպ 2018 10:18

«Ժողովուրդ». Փաշինյանը հայտնվել է լուրջ խնդրի առաջ.Կրեմլը ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր չի վստահում նրանց

«Ժողովուրդ». Փաշինյանը հայտնվել է լուրջ խնդրի առաջ.Կրեմլը ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր չի վստահում նրանց«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ:
Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում Հայաստանում:
Այս առումով առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում, եւ որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնվազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց:
Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր՝ մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաեւ Դավիթ Սանասարյանի դեպքում:
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ այդ ամենի հետեւանքով Պետական վերահսկողական ծառայությանը շատ հաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաեւ երկրի ներսում: Ավելին, երբ նրա ղեկավարած կառույցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինվորական վերնախավն անլուրջ է մոտեցել նրանց՝ ասելով, որ այստեղ անելիք չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր